Ներկան քոնն է. Huawei-ը շուկա է դուրս բերում Mate X7-ը՝ նորարարական սարքերի հերթական շարքի հետ


15:27 , 12 դեկտեմբեր, 2025

 [Դուբայ, ԱՄԷ,  11 դեկտեմբերի, 2025]

Այսօր տեղի ունեցավ Huawei-ի «Բացահայտիր պահը» (Unfold the moment) խորագրով միջոցառումը, որի ընթացքում ընկերությունը ներկայացրեց իր նորարարական սարքերի  վերջին շարքը։ Նորույթների թվում էին HUAWEI Mate X7 սմարթֆոնը, HUAWEI FreeClip 2 ականջակալները, HUAWEI WATCH ULTIMATE DESIGN խելացի ժամացույցը և HUAWEI MatePad 11.5 S պլանշետը։

 

HUAWEI Mate X7-ի դիզայնը հիմնված է սահմաններն ընդարձակելու փիլիսոփայության վրա։ Սարքն աչքի է ընկնում բարակ, բայց միաժամանակ դիմացկուն կառուցվածքով և հզոր կատարողականությամբ, այդ թվում՝ լուսանկարների ստեղծման եզակի որակով՝ բնորոշ բացառապես առաջատար սմարթֆոններին։ HUAWEI FreeClip 2-ը հավակնում է սահմանել հարմարավետության նոր չափանիշներ ականջին ամրացվող (open-air) ականջակալների պատմության մեջ։ HUAWEI WATCH ULTIMATE DESIGN-ը համատեղում է նուրբ էսթետիկան առաջադեմ ինժեներիայի և ֆունկցիոնալության հետ՝ թույլ տալով օգտագործողին բացահայտել աշխարհը նոր դիտանկյունից։ Բարձր կետայնությամբ, աչքերը հանգստացնող էկրանով և սահուն աշխատանքով HUAWEI MatePad 11.5S-ը անփոխարինելի սարք է թվային կրեատորների համար։

 

Huawei Consumer Business Group–ի Մարքեթինգի և վաճառքների ղեկավար Ժու Փինն իր խոսքում նշեց, որ Huawei-ը շարունակելու է քայլել իր պրոդուկտների սպառողներին համընթաց՝ շարունակաբար սարքերը դարձնելով ավելի ջերմ և ինտերակտիվ։

«Հասկանալով և արձագանքելով օգտատերերի իրական կարիքներին՝ մենք ձգտում ենք օգնել մարդկանց նորովի բացահայտել յուրաքանչյուր պահը տեխնոլոգիաների օգնությամբ: Մեր նպատակը միայն բացառիկ որակով ու ֆունկցիոնալությամբ պրոդուկտներ առաջարկելը չէ․ մենք ուզում ենք մեր սպառողներին  հնարավորություն տալ լիարժեք ապրել ու արժևորել յուրաքանչյուր պահը»։

 

HUAWEI Mate X7. նոր էջ տեխնոլոգիաների պատմության մեջ

Mate X7-ի դիզայնը ոգեշնչված է «Ժամանակի և տարածության դարպաս» կոնցեպտից, ինչպես նաև բրոկատագործությունից՝ չինական 1600-ամյա ավանդույթից, որ համարվում է մետաքսագործության բարձրակետերից մեկը և ներառված է երկրի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ։

Սմարթֆոնը ներկայացված է նանոֆիբրային մակերեսով՝ սպիտակ բրոկատ գույնով, ինչպես նաև 2 վեգան կաշվային տարբերակներով՝ նեբուլա կարմիր և սև գույներով։

 

Mate X7-ը նաև Huawei-ի առաջին բարակ ծալովի սմարթֆոնն է, որն իր լուսնկարչական կարողություններով չեն զիջում առաջատար սմարթֆոններին։ Թարմացված՝ երկրորդ սերնդի True-to-Color տեսախցիկն բարելավում է գունային ճշգրտությունը 43%-ով։ Այն նաև համալրված է նոր Ultra Lighting HDR (գերլուսային HDR), Ultra-Wide (գերլայնանկյուն) և Telephoto Macro տեսախցիկներով։ 17.5 EV Ultra Lighting HDR աջակցության շնորհիվ Mate X7-ը ստանում է բարձր ճշգրտությամբ, դետալային և պարզ  տեսանյութեր և՛ պայծառ, և՛ թույլ լույսի պայմաններում։

Բարձր դիմացկունությամբ սարքն աշխատում է Huawei-ի սեփական գերահուսալի ծալվող մեխանիզմով, որ ներառում է արտաքին էկրան՝ գերամուր բյուրեղային Kunlun ապակուց, բարձր ճշգրտությամբ հանգույցներ, եռաշերտ համակցված գերամուր կառուցվածք և այլ տարրեր։ Սարքի կայուն աշխատանքը և ամբողջ օրվա էներգիայի ռեսուրսը ապահովում են 5,600 mAh մարտկոցը և ջերմակարգավորման համակարգը՝ բաղկացած 3,550 մմ² SuperCool գերծավալային գոլորշային խցիկից (VC) և գրաֆենային շերտից։

 

HUAWEI FreeClip 2. նորաձևությունը՝ տեխնոլոգիաների լեզվով

HUAWEI FreeClip 2 ականջակալներն ունեն ականջին ամրացվող դիզայն՝ open-air նորարարության և ժամանակակից էսթետիկ լուծումների համադրությամբ։ Այն միտված է վերասահմանել ականջակալները և՛ որպես աուդիո սարք, և՛ որպես նորաձև աքսեսուար։

FreeClip 2-ը ստեղծված է ամբողջ օրը կրելու համար։ Այն ներկայացված է բրենդի ավանդական կապույտ, սպիտակ և սև գույներով, ինչպես նաև նոր՝ միջազգային շուկայի համար նախատեսված ոսկեփայլ վարդագույն (rose gold) տարբերակով։ Յուրաքանչյուր ականջակալ ընդամենը 5.1 գ է, ինչն ապահովում է գրեթե չզգացվող թեթևություն և երկարատև հարմարավետություն ողջ օրվա ընթացքում։ FreeClip 2-ն ապահովում է ձայնի և զանգերի եզակի որակ տարբեր իրավիճակներում՝ շնորհիվ երկդրայվեր գերհզոր մոդուլների և  ձայնի նեյրոմշակման AI պրոցեսորի, որը նախորդ սերնդից 10 անգամ ավելի բարձր կատարողականություն ունի։

Սարքը նաև փոշեկայուն և ջրակայուն է ( IP57), մարտկոցը ապահովում է 38 ժամ անխափան աշխատանք ցանկացած միջավայրում։

     

HUAWEI WATCH ULTIMATE DESIGN. ընդարձակելով հորիզոնները

Նոր HUAWEI WATCH ULTIMATE DESIGN-ը ներկայացված է Royal Gold Edition տարբերակով, որն ունի հազվագյուտ հողային մետաղներից ստեղծված և 18K ոսկու հետ համադրված մանուշակագույն կերամիկական շրջանակ, ցիրկոնիումի հիմքով հեղուկ մետաղից կորպուս և տիտանե համաձուլվածքից գոտի՝ ոսկեփայլ մանուշակագույն երանգով։

Ժամացույցը հագեցած է մի շարք հնարավորություններով՝ հատուկ մշակված խորջրյա սուզորդների համար, օրինակ՝ նորարարական ջրակայուն համակարգը և ջրի տակ ձայնային ալիքների վրա հիմնված (SONAR-based) կապի հնարավորությունը։

Ժամացույցը համալրված է նաև ուժեղացված ալեհավաքով՝ ցանկացած պայմաններում կայուն կապ ապահովելու համար, AI-ով աշխատող աղմուկի նվազեցմամբ՝ մաքուր զանգերի համար, HUAWEI Sunflower Positioning System համակարգի վրա հիմնված ճշգրիտ տեղորոշմամբ, ինչպես նաև eSIM առաջադեմ հաղորդակցական տեխնոլոգիաներով։

Ժամացույցի TruSense համակարգը համալրված է հզոր X-TAP տեխնոլոգիայով, որն ապահովում է առողջության ցուցանիշների ճշգրիտ ու համալիր մոնիտորինգ:

Շնորհիվ բարձրակարգ նյութերի, առաջատար կառուցվածային լուծումների և պրոֆեսիոնալ կատարողականության՝ նոր տարբերակն ապահովում է  պրեմիում սմարթ-ժամացույցի փորձառություն և՛ ոճի, և՛ ֆունկցիոնալության տեսանկյունից։

 

HUAWEI MatePad 11.5 S․ ոգեշնչող ստեղծարարություն

HUAWEI MatePad 11.5 S-ը նոր սերնդի պլանշետ է, որ ներդաշնակորեն համատեղում է օգտագործման հարմարավետությունը և գերպարզ պատկերների հնարավորությունը:

Huawei-ի PaperMatte էկրանն արդյունավետորեն լուծում է երկար տարիներ գոյություն ունեցող խնդիրները՝ բնորոշ ավանդական անփայլ էկրաններին՝ հստակության նվազում և աղոտ պատկերներ։ Դրա շնորհիվ նոր սարքում դիտումը դառնում է և՛ վառ ու հստակ, և՛ աչքի համար հարմարավետ։

MatePad 11.5 S-ը հատուկ ստեղծված է թվային կրեատիվ աշխատանքի համար։ Համալրված է M-Pencil Pro ստիլուսով ու մագնիսական ստեղնաշարով, որոնք առավել սահուն և հաճելի են դարձնում ստեղծագործական պրոցեսը՝ նշումներ կատարելուց մինչև տեքստի հավաքում և կոնտենտի ստեղծում։

Նախատեղադրված Huawei Notes հավելվածում առկա է վրձինների, ձևանմուշների և անվճար ռեսուրսների լայն ընտրանի, իսկ GoPaint հավելվածը համալրված է նոր անիմացիոն գործիքներով, որոնց օգնությամբ հնարավոր է կյանքի կոչել կրեատիվ մտահղացումները։

Wondershare Filmora հավելվածն այժմ համալրված է ստեղնային դյուրանցումներով (shortcut keys), որոնք մոնտաժի գործընթացն ավելի արագ ու հեշտ են դարձնում վիդեո կրեատորների համար: Իսկ WPS Office փաթեթը ապահովում է հարուստ գործիքակազմ՝ փաստաթղթերի խմբագրման, պրեզենտացիաների ստեղծման և տվյալների մշակման պրոցեսները պրոֆեսիոնալ PC մակարդակով իրականացնելու համար։

***

Huawei-ը նշում է, որ այսօրվա թողարկումը պարզապես տեխնոլոգիական թարմացումների շարք չէ։  Այն արտացոլում է ընկերության երկարաժամկետ տեսլականն ու հանձնառությունը՝ իր գործունեության կենտրոնում պահելու սպառողի կարիքներն ու պահանջները։