Աննա Հակոբյանի անունով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ


15:43 , 12 դեկտեմբեր, 2025

Սիրելի հայրենակիցներ,Տեղեկացնում եմ, որ կեղծ WhatsApp օգտահաշիվ է բացվել իմ անունով, որի միջոցով փորձում են կապ հաստատել տարբեր անձանց հետ, ապատեղեկատվություն տարածել և հնարավոր է՝ կորզել անձնական կամ այլ տվյալներ։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը:

«Խնդրում եմ չարձագանքել նման հաղորդագրություններին, չտրամադրել որևէ տեղեկատվություն և հնարավորության դեպքում այդ հաշիվը զեկուցել որպես կեղծ (report)։

Շնորհակալ եմ զգոնության և աջակցության համար»,-գրել է նա: