Նիկոլական «բառիգը» հանգստութուն է գտնում Ալլահշուքյուրի գրկում
14:11 , 12 դեկտեմբեր, 2025
Ի պատասխան տարածված տեղեկությունների այն մասին, որ ՀՀ արտերկրյա դեսպաններն այս շրջանում ակտիվ հանդիպումներ են ունենում հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի առաջնորդների հետ, ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը հարց է բարձրացրել՝ ո՞րն է խնդիրը, ինչո՞ւ պետք է ՀՀ պետական կառույցի ներկայացուցիչը չհանդիպի թեմերի առաջնորդների հետ: «Բա ո՞ր երկրի պետական կառույցի ներկայացուցիչները պիտի հանդիպեն Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների հետ, ես չեմ հասկանում, որ նշածս շրջանակները հանգստանան վերջիվերջո»,-մասնավորապես՝ հոխորտացել է «բառիգը»:
Խնդիրն այն է, որ Նիկոլը Հայաստանի պետությունը, հետևաբար՝ նաև պետական օղակները դարձրել է Ալլահշուքյուրի օրակարգի սպասարկու: Արտերկրում ապրող հայ բարձրաստիճան հոգևորականների հետ գերակտիվացած հանդիպումները պայմանավորված են Նիկոլի փորձերով՝ Գարեգին Երկրորդի դեմ հասունացնելու համաեկեղեցական բունտ. միայն հենվել տեղի հոգևրականների վրա Նիկոլը չի պատրաստվում, քանի որ նրան «ռազմախ» է պետք:
Այսպիսով՝ Միրզոյան Արոյի ենթակաները, թողած իրենց բուն գործառույթները, լծվել են ՔՊ-ի քաղաքական օրակարգի սպասարկմանը՝ իրականացնելու Ալլահշուքյուրի «ցելը», որը միակն է՝ ջնջել հայերին ու Հայաստանը: