Սպիտակի ոլորաններում հրդեհ է բռնկվել «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի քարշակում


22:21 , 11 դեկտեմբեր, 2025
Դեկտեմբերի 11-ին, ժամը 19։43-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակի ոլորաններում այրվում է բեռնատար ավտոմեքենա։ 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։ 
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի քարշակում. տուժածներ չկան։ 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։29-ին, մարվել՝ 20։58-ին։ Այրվել է քարշակը։ 
Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի ցիստեռն։