Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել


23:18 , 11 դեկտեմբեր, 2025

Yerevan.today-ը գրում է․

Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովը հայտարարել է կառավարության հրաժարական է տվել, հաղորդել է Коммерсант-ը։

Նախորդ օրը երկրի խոշոր քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր՝ պահանջելով կառավարության հրաժարականը։

«Ինչպես սահմանադրությունն է թելադրում, իշխանությունը գալիս է ժողովրդից։ Մենք լսում ենք կառավարության դեմ բողոքող քաղաքացիների ձայները», — նշել է Ռոսեն Ժելյազկովը։

Ռոսեն Ժելյազկովը Բուլղարիայի Ազգային ժողովում հայտարարել է կառավարության հրաժարականի մասին՝ կառավարությանը անվստահության վեցերորդ քվեարկության մեկնարկից առաջ։