17:23 , 11 դեկտեմբեր, 2025168.am-ը գրում է․
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է, որտեղ մասնակցելու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Ռուսական Baza տելեգրամյան ալիքի հաղորդմամբ, ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ՝ Հայկական նրբանցքում, մոտ 300 մարդ էին հավաքվել Փաշինյանի դեմ բողոքի ակցիային, այդ թվում՝ հոգևորականներ, ակտիվիստներ և ՌԴ հատուկ ռազմական գործողության մարտիկներ։
Ըստ հրապարակման, ցուցարարները հակասահմանադրական էին որակում ՀՀ իշխանությունների կողմից հոգևորականներին և գործարար Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումները։ Հաղորդվում է նաև, որ ակցիան կազմակերպվել է հենց Փաշինյանի այցի առիթով։
Հիշեցնենք, որ այս գիշեր Նիկոլ Փաշինյանի կառավարական օդանավը Մոսկվայի օդային տարածքի ժամանակավոր փակման պատճառով վայրէջք չի իրականացրել։ Օդանավն ուղևորվել է Սանկտ Պետերբուրգ և ապահով վայրէջք կատարել «Պուլկովո» օդանավակայանում։ Այս մասին հայտնել էր Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Տեսանյութը՝ այստեղ.