Քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ․ ՔԿ-ն՝ Արցախի ներկայացուցչությունում խուզարկության մասին


13:20 , 11 դեկտեմբեր, 2025

Քրեական վարույթի շրջանակում Արցախի ներկայացուցչության շենքում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Tert.am-ին ասել են Քննչական կոմիտեից։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել էր, որ Արցախի ներկայացուցչությունում, արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց` այսօր, Քննչական կոմիտեն ներկայացուցչությունում խուզարկություններ է իրականացնում: 

Արցախ պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն ասել էր, որ մոտ 1 ժամ է՝ ՀՀ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն և խուզարկություն է տեղի ունենում: