Բա որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, զnhերի համար ինչի՞ եք մեղադրում․ Ղարաբաղի հարցն էլ է լուծված, Հայաստանինն էլ, Ադրբեջանինն էլ․ Փաշինյան


10:56 , 11 դեկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Նայում եմ խորհրդակցություն են արել «Ղարաբաղի հարցը լուծված չէ» վերնագրով։ Հայաստանում ինչ-որ քննարկում է  տեղի ունենում և դա ադրբեջանցիներն են տեսնում և հետևություններ անում։ Դե արի, մի կողմից լսում են, որ մեր ընդդիմությունն ասում է Հայաստանում բռնաճնշումներ է, բռնապետությունն է, Ադրբեջանն ասում է բա որ բռնապետություն է ինչու Կառավարությունն այդ բաները չի արգելում, հա ուրեմն իրենք թաքնված օրակարգ ունեն, իրականում, որ ասում են Ղարաբաղի շարժումն ավարտվել է, մյուս կողմից էլ ասում են գնացեք քննարկումներ արեք և այսպես շարունակեք։ Այս մասին Գերմանիայում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք էլ մեր կողմից ասում ենք, էս Ադրբեջանը ինչու է  ֆինանսավորում «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված միջոցառումներ, խոսույթներ։

Էդ որ Ղարաբաղի հարցը չի լուծվել էդ ինչ է նշանակում։ Բա որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, դա ինչ է նշանակում,  բա ինչ է լինելու, բա զոհերի համար ինչի եք մեղադրում։ Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր զոհեր, նոր շրջափակում և այլն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: