Հակառուպցիոն դատարանը 2024-ին մերժել է Կճոյանի դեմ ապօրինի ծագման գույքի բռնագանձման հայցը


18:34 , 10 դեկտեմբեր, 2025
ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2024թ․ սեպտեմբերի 6-ին մերժել է Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցն ընդդեմ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի: 
Հիշեցնենք՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդը 2023 թվականին դատախազության այդ գործերով զբաղվող վարչություն էր հրավիրվել, այդ ժամանակ պաշտոնապես հայտարարել էին՝ ուսումնասիրում են նրան պատկանող գույքը: