Գռզոյի դրածոն ուրախ է, որ Հայաստանը փոքր է
15:09 , 10 դեկտեմբեր, 2025
Պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովի ժամանակ Գռզոյի դրածո պրեզիդենտ Խաչատուրյան Վահագը հերթական անգամ տխմարություններ է դուրս տվել՝ ասելով. «Կան շատ երկրներ, որ կոչվում են ուժեղ, բայց չակերտավոր ուժեղ են: Ըստ էության, պետությունն իր վրա ահռելի բեռ է վերցրել՝ իր քաղաքացիների տարբեր սոցիալական խնդիրներ լուծելու առումով, բայց դա ուժեղ պետություն չէ, թույլ պետություն է: Ավելի ճիշտ կլիներ, որ լիներ փոքր պետություն և, փոքր պետություն լինելով, իր պարտավորությունները հստակ կատարեր և ակտիվ մասնակցություն ապահովեր հասարակության, քաղաքացիների և բիզնեսի, բայց չներկայանար որպես ուժեղ պետություն»։
Նորմալ մարդն այս հայտարարությունից ի՞նչ պետք է հասկանա օրինակ, ի՞նչ է ցանկացել Վահագն ասել, որը նրա մոտ խուճուճ-մուճուճ է ստացվել:
Օրինակ՝ հարց է առաջանում՝ Նիկոլի պետութունն ուժե՞ղ է,թե՞ չակերտավոր ուժեղ է՝ նկատի ունենալով փաստը, որ ո՛չ նորմալ սոցիալական երաշխիքներ են տրմադրվում (թոշակները գոնե մի 10 դրամով էլ չեն բարձրացվում), ո՛չ էլ բիզնես միջավայրի բարելավման առումով է Հայաստանը գետնի վրա վերելք գրանցում՝ անկախ նրանից, թե այս առումով ով ինչ է պրոպագանդում:
Երևի Վահագն ուզեցել է ակնարկել, որ փոքր երկիր ունենալը լավ բան է, քան մեծ լինել. ջանացել է համոզել, թե Արցախի կորուստն առանձնապես կործանարար չի կարող լինել: 42000-ից 29000 դառնալը բնավ աղետալի չէ, քանզի հայաստանյան իշխանություններն իրենց պարտավորությունները հստակորեն են կատարում: Հարց՝ ո՞ւմ առաջ ստանձնած, հայերի՞, թե՞ թուրքերի: Պատասխանն ակնհայտ է…