Նիկոլական պրոպագանդան հերթական անգամ ի ցույց է դնում յուր դատարկությունը


14:11 , 10 դեկտեմբեր, 2025
Նիկոլին աջակցող քարոզչական շրջանակներից հնչում են հայտարարություններ, թե իբր եկեղեցին չի կարող պետության ներսում ունենալ ինքնիշխանություն մի դեպքում, երբ ՔՊ-ական իշխանությունն ինք զինք մատուցում է որպես ժողովրդավարոթյան բաստիոն:

Այս տեսակետն իրականում տիպիկ բռնապետական մտածելակերպի արտահայտություն է և անտեսում է այն փաստը, որ սահմնադրորեն եկեղեցին պետությունից անջատ է. պնդել, թե պետության ներսում ոչ մի կառույց չի կարող ունենալ ինքնուրույն կեցվածք կամ ձայն, բնորոշ է բացառապես բռնապետական ռեժիմներին, որոնք վախենում են այլընտրանքային հեղինակություններից։ Կարևոր է արձանագրել, որ եկեղեցական ինքիշխանությունը ոչ մի կապ չունի քաղաքականության հետ. եկեղեցին չի հավակնում պետական լծակների, այլ ընդամենը պաշտպանում է իր ներքին կյանքը, դավանանքն ու կադրային հարցերը ինքնուրույն տնօրինելու իրավունքը: Եկեղեցու և պետության անջատ լինելը նշանակում է ոչ միայն այն, որ եկեղեցին չունի իրավունք՝ կառավարելու երկիրը, այլև այն, որ պետությունն իրավունք չունի՝ ներխուժելու եկեղեցու ներքին կյանքի մեջ, եթե այդ պետությունը, իհարկե, հարգում է սեփական Սահմանադրությունը:

Նիկոլը ոչ միայն չի հարգում Սահմանադրությունը, այլև գործնականում է ապացուցել, թե որքան խորն է դրա հանդեպ իր առհամարհանքը.Հրայր Թովմասյանի հետ նրա՝ տարիներ առաջվա բախումը դրա վառ ապացույցն է:

Նիկոլն այնքան տգետ է, որ չի հասկանում՝ պայքարել մի կառույցի դեմ, որը դարերով պահել է հայկական ինքնությունն ու պետականության գաղափարը, երբ բուն պետությունը գոյություն չի ունեցել, առնվազը քաղաքական կարճատեսություն է՝ հղի անկանխատեսելի հետևանքներով։