Երևանի տարբեր հատվածներում ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամները իրականացրել են իրազեկման ակցիաներ`ի աջակցություն քաղբանտարկյալների ու ռազմագերիների (Photo)


11:56 , 10 դեկտեմբեր, 2025
Ողջ գիշեր Երևանի տարբեր հատվածներում ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամները իրականացրել են իրազեկման ակցիաներ՝ ի աջակցություն Հայաստանի քաղաքական բանտարկյալներին և Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։
ՀՀԿ ԵԿ անդամներից չորսը՝ Վահե Մովսիսյանը, Սերգեյ Եղիազարյանը, Անդրանիկ Ջուրյանը և Վարդան Արզումանյանը, բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունք։ Ողջ ընթացքում Նրանց կողքին էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Տղաները այժմ արդեն տանն են, ամեն ինչ նորմալ է։
Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ։ Պետք է առաջնորդվել խոսքի ազատության, մարդու իրավունքների և իրական ժողովրդավարության սկզբունքներով։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատություն բոլոր հայ ռազմագերիներին։