Երկրում կալանավորումների աճի, բռնությունների տարբեր դրսևորումների և իշխանության հրահրած ատելության ֆոնին անընդհատ նոր մարդիկ են թիրախավորվում․ Տիգրան Աբրահամյան


18:11 , 9 դեկտեմբեր, 2025
Մեդիայի դեմ ոտնձգությունների և ազատ խոսքի սահմանափակումների շրջանակներում շուրջ մեկ ամիս է, ինչ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը բանտում են:
Իշխանությունն էլ գիտի, որ առաջադրված կեղծ մեղադրանքով տղաներին բանտում երկար պահելու հնարավորություն չունի, սակայն ինչ հնարավոր է, անում են:
Երկրում կալանավորումների աճի, բռնությունների տարբեր դրսևորումների և իշխանության հրահրած ատելության ֆոնին անընդհատ նոր մարդիկ են թիրախավորվում, որի հիմքում օկուպացիոն իշխանությանը ոչ հաճելի խոսքի արտահայտումն է: