Շարունակեք երկխոսությունը հանուն արդար խաղաղության. Հռոմի պապը՝ Զելենսկուն


16:56 , 9 դեկտեմբեր, 2025

Նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Հռոմի Կաստել Գանդոլֆոյում հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ, հաղորդել է Sky News-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զելենսկին այսօր պաշտոնական այցով ժամանել է Հռոմ։ Նա մի շարք հանդիպումներ ունի նախատեսված։ Այցի ընթացքում նա պետք է հանդիպի Ջորջիա Մելոնիի հետ։

«Շարունակեք երկխոսությունը հանուն արդար խաղաղության», - հայտարարել է Լևոն XIV-ը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ: