Հայ շախմատիստները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի առաջատարներն են


15:26 , 9 դեկտեմբեր, 2025

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տղամարդկանց մրցախաղում Արամ Հակոբյանը, 7 հնարավորից հավաքելով 4,5 միավոր, այժմ մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է:

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը և Մոնղոլիայի ներկայացուցիչ Բատխույագ Մունգուտուն ունեն 5-ական միավոր և կիսում են 1-2-րդ տեղերը:

«Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարը կեզրափակվի դեկտեմբերի 12-ին: