Ուկրաինա-ռուսական պшտերազմը մարտադաշտում լուծում չունի, ուստի խաղաղությունը կարևոր է․ Օրբանը՝ Թուրքիայում


21:36 , 8 դեկտեմբեր, 2025

Ուկրաինա-ռուսական պատերազմը մարտադաշտում լուծում չունի, ուստի խաղաղությունը կարևոր է, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Թուրքիայում Էրդողանի հետ ասուլիսի ժամանակ։

«Մենք բարձր ենք գնահատում նախագահ Էրդողանի ջանքերը՝ որպես այս պահին միակ հաջողակ միջնորդի։ Առանց Թուրքիայի, որը պաշտպանում է Եվրոպան հարավից, կյանքը Հունգարիայում և ամբողջ Եվրոպայում անտանելի կլիներ։

Մենք կխեղդվեինք անօրինական միգրացիայի մեջ. սա կանխվեց Թուրքիայի շնորհիվ», - ասել է Հունգարիայի վարչապետը։