21:03 , 8 դեկտեմբեր, 2025ԱՄՆ պետքարտուղարությունը կստեղծի ստորաբաժանում՝ այլ երկրներում ռուսական ազդեցության դեմ պայքարի համար։ ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագծում նշված է, որ նոր ստորաբաժանումը կընդգրկվի պետքարտուղարության՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում: Հայտնում է առաջին ալիքը։
Նոր կառույցի նպատակն է լինելու պայքարել ռուսական ազդեցության դեմ ինքնիշխան երկրներում, Ռուսաստանի այլ «չարամիտ գործողությունների» դեմ «Միացյալ Նահանգների դաշնակից կամ գործընկեր երկրներում: Խոսքը վերաբերում է այն գործողություններին, որոնք «ազդում, սպառնում կամ խաթարում են ԱՄՆ շահերը»։
Ըստ նախագծի՝ ստորաբաժանման ղեկավարությունն ամսական զեկույց է ներկայացնելու իր առաջընթացի մասին։
Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը ներառված է ԱՄՆ Ազգային պաշտպանության մասին ակտում, որն արդեն հաստատել են Կոնգրեսի հանրապետական և դեմոկրատ անդամները, և կընդունվի մոտ ժամանակում։