Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող ամենահուսալի և անվտանգ երթուղին անցնում է Ադրբեջանով․ Ալիև


19:53 , 8 դեկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է․

Կենտրոնական Ասիան Եվրոպային կապող ամենահուսալի և անվտանգ երթուղին անցնում է Ադրբեջանով։ Ասել է Իլհամ Ալիևը Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ադրբեջանը վաղուց է որոշել իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Միևնույն ժամանակ, այսօր մենք կամրջի դեր ենք խաղում Արևելքի և Արևմուտքի միջև:

Այսօր ենթակառուցվածքների, կապի և տրանսպորտի ոլորտում մեր կատարած ներդրումները թույլ են տալիս Ադրբեջանին դառնալ Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի կարևոր մաս: Մենք ակտիվորեն մասնակցում ենք Միջին միջանցքի նախագծում»,- նշել է նա։