Գյումրիում 69-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրшերթի է ենթարկել ամուսինների


20:17 , 8 դեկտեմբեր, 2025
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակի փողոցում՝ թիվ 175 հասցեի դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Հակոբ Ք․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտներ, Շիրակի մարզի բնակիչներ 57-այա Շմավոն Շ․-ին և 56-ամյա Անահիտ Շ․-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Գյումրի» բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկվածները ամուսիններ են։