Նիկոլը մտադիր է եկեղեցին դարձնել իր կցորդը


16:01 , 8 դեկտեմբեր, 2025
Նիկոլը ներկայացրել է ՀԱԵ «նորոգման» ճանապարհային քարտեզ՝ Կաթողիկոսի հեռացումից հետո: Պարզվում է՝ մտադիր է եկեղեցու համար նոր Կանոնագիրք ստեղծել, որը կանդրադառնա եկեղեցականների բարեվարքությանը, եկեղեցու ֆինասնական թափանցիկությանը, եկեղեցու ապաքաղաքականացմանը, հարկային մարմինների հետ հարաբեություններին, հոգևոր ծառայողների սոցիալական երաշխիքներին: «…Կանոնագիրքը քննարկում և ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը, իսկ տեղապահի միջնորդության դեպքում Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Կանոնագրքի նախագծի մշակման աշխատանքներին»,-մասնավորապես՝ գրել է Նիկոլը:

Փաստորեն՝ եկեղեցում գործող ավանդական Կանոնագիրքն ու ներքին օրենքները Նիկոլին չեն բավարարել. նա դրանցում վտանգ է տեսել ու որոշել սեփականը պարտադրել: Որպեսզի տպավարություն ստեղծվի, բարենորոգման համար է այս ամենն իբր արվում, այլ ոչ թե հակառակ նպատակներով, Նիկոլը հոգևորականաց դասին սոցիալական երաշխիքներ է առառաջարկում՝ փոխարենը թափանցիկություն պահանջելով:

Իրականում Նիկոլի բուն խնդիրը քաղաքական է: Վերահսկողություն սահմանելով՝ Նիկոլն անթաքույց կերպով միջամտելու է եկեղեցու ներքին գործերին՝ իր իշխանության նկատմամբ տոտալ լոյալություն պահանջելով: Այսինքն՝ եկեղեցուն դարձնում են փաստացի աշխարհիկ իշխանության կցորդ: Սա նշանակում է,որ եթե վաղը նույն արևմտյան համապատասխան կառույցների պահանջով Հայաստանում խնդիր դրվի՝ դիցուք օրինականացնելու ասենք միասեռ ամուսնությունները, եկեղեցին չի դիմադրելու, ընդհակառակը՝ Նիկոլը պահանջելու է, որ գեյիերին ու լեզբուհիներին եկեղեցին ևս օրհնի ու պսակի, քանզի այդ է պահանջում Կառավարությունը:

Մնում է ուղղակի հուսալ, որ եկեղեցու դիմադրությունը Նիկոլին չի հաջողվի կոտրել, և թեկուզ արյան գնով կհաջողվի եկեղեցին փրկել: