Բորիկը դեռ չի՞ հասկացել, թե Նիկոլի ու «վոինի» միջև ինչ քիմիա է գործում


13:40 , 8 դեկտեմբեր, 2025
Մուրազի Բորիկը, փորձելով վերլուծել հայաստանյան ներքաղաքական իրավիճակն ու դրա վրա արտաքին ազդեցության հետևանքները, կոչ է արել ընդդիմադիր ուժերին 2026-ի ընտրություններին 2021-ի ընտրական գործընթացների տրամաբանությամբ չմասնակցել. Արևմուտքը բացահայտորեն խառնվում է հայաստանյան ընտրական պրոցեսներին՝ տալով Նիկոլին մանիպուլացնելու ու վերարտադրվելու մեծ հնարավորություն:

Բորիկի նմանբովանդակ խորհուրդները հետաքրքիր են հնչում «վոինի» վերջին հայտարարությունների ֆոնին. մտադիր է հենց սեփական դեմքով մասնակցել ընտրություններին՝ երաշխավորելով, որ Նիկոլը վարչապետ չի դառնալու: Այսպիսով՝ Քոչարյանը մտադիր է կրկնել 2021-ի «հաղթանակը»:

Բորիկի նկատառումներն ընդհանուր առմամբ ռացիոնալ են, բայց ի՞նչ իմաստ ուեն, եթե կոնկրետ «վոինը» Բորիկի ասածի հակառակն է անելու: Արդյոք ճի՞շտ չէր լինի, եթե ընտրություններից առաջ փորձ արվեր՝ Նիկոլին հեռացնելու, քան անել մի բան, որի վերջնարդյունքն արդեն իսկ հայտնի է:

Իհարկե, կարելի էր ու հիմա էլ կարելի է, բայց քանի որ Նիկոլը «վոինի» խնամուն չափազանց լավ է վերաբերվում, ուստի նա գործնականում պատճառներ չունի՝ ՔՊ-ին անակնկալի բերելու: