11:56 , 8 դեկտեմբեր, 2025Փարիզի Լուվրի թանգարանի գրադարանի եգիպտական հնությունների բաժնից ջրի արտահոսքի պատճառով վնասվել են հարյուրավոր գրքեր և այլ փաստաթղթեր, հաղորդել է NBC News-ը։
«Արտահոսքի պատճառով վնասվել է 300-ից 400 ստեղծագործություն», - ասել է թանգարանի գլխավոր ադմինիստրատորի տեղակալ Ֆրենսիս Սթեյնբոքը:
Նրա խոսքով՝ դրանք եգիպտագիտական ամսագրեր և գիտական փաստաթղթեր են, որոնք օգտագործում են հետազոտողները: Այս կազմված գրքերը թվագրվում են 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբ:
«Մեր մշակութային ժառանգության մաս կազմող ոչ մի գիրք չի վնասվել: Դրանք չափազանց օգտակար և հաճախ օգտագործվող փաստաթղթեր են, բայց բոլորովին էլ եզակի չեն աշխարհում: Դրանք կչորանան, մենք կուղարկենք կազմարարարի մոտ վերականգնման համար, ապա կվերադարձվեն իրենց տեղը», - նշել է թանգարանի ներկայացուցիչը:
Tribune de lArt-ը նախկինում հաղորդել էր, որ նոյեմբերի 26-ին աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկում ջրի արտահոսք է եղել։ Այժմ սա պաշտոնապես հաստատվել է։