Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին


14:47 , 7 դեկտեմբեր, 2025

Տավուշի մարզի դպրոցներից մեկում 4-րդ դասարանի երեխաներից կողմից իրենց համադասարանցուն ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։ 

«Տավուշի մարզի դպրոցներից մեկում տեղի ունեցած միջադեպին արագ արձագանք է տրվել ՆԳՆ ոստիկանության կողմից և դեպքը բացահայտվել է։ Միաժամանակ, ՆԳ նախարարը դպրոցի աշխատակիցների վերաբերյալ միջնորդագիր է ներկայացնելու ԿԳՄՍ նախարարին»,- ի պատասխան միջադեպի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից։

Ավելի վաղ լրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Տավուշի մարզում մի խումբ երեխաներ դպրոցի հետնամասում ծեծի են ենթարկել իրենց համադասարանցուն, որին դեմքի շրջանում վնասվածքներով տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն։