09:11 , 6 դեկտեմբեր, 2025Սիրիայի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ միջանցքը կարող է չափազանց շահավետ լինել ապագայում:
Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը։
Նա ընդգծել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարևորագույն դեր են խաղում Ադրբեջանի և Հայաստանի համար: Դիվանագետի խոսքով, Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո «հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի»: