Հրաչյա Հակոբյանը գրավոր դիմում է ներկայացրել Գլխավոր Դատախազություն, որպեսզի մեր հարգարժան դատախազները անաչառորեն քննեն իմ ֆեյսբուքյան պոստերից մեկը․ Արթուր Դանիելյան


23:00 , 5 դեկտեմբեր, 2025
Հիմա էլ Հակոբյան Աննայի եղբայրը՝ Հրաչյա Հակոբյանն է միացել հերյուրանքի դեմ արշավին և արդեն գրավոր դիմում է ներկայացրել Գլխավոր Դատախազություն, որպեսզի մեր հարգարժան դատախազները անաչառորեն քննեն իմ ֆեյսբուքյան պոստերից մեկը: Ենթադրվում է, որ «ձենս կտրելու» մասին առաջին տիկնոջ ակնարկը ես գուցե և անտեսեի, բայց այ Հրաչի դիմումից պիտի դողն ընկնի ջանս, էլ չասած բոլոր այն մարդկանց ջանը, ովքեր ինձ հետ կիսվում են էդ օդում կախված լուրերով: Իմիջայլոց, վերջին օրերին նենց լուրերով են կիսվել, որ կառավարությունում ստիպված կլինեն մի առանձին նախարարություն ստեղծեն այդ ամենը հերքելու համար: Իսկ անձամբ ինձ զարմացրել են ոչ այդքան բուն ինֆոները, որքան այն մարդիկ, ովքեր ինձ դա հասցնում են. պահի տակ աչքերիս չէի հավատում...
Ինչևէ այս ամենը ևս մի կարևոր խնդիր է արձանագրում՝ Հայաստանում ողջ քաղաքական դաշտը գտնվում է փակ շղթայի մեջ: Բոլորն անընդհատ նույն բանն են անում ու հրաժարվում են կես քայլ աջ կամ ձախ անել: Հակոբյանները դատախազություն են քսի տալիս, որպեսզի լռեցնեն, իսկ, օրինակ, Քոչարյանի շուրջ հավաքված զանգվածը, ինձ մեղադրեց Աննա Հակոբյանին շողոքորթելու մեջ... ու ըստ էության նույնպես փորձում են լռեցնել: Ոչինչ չի փոխվում:
Բայց դե հո սենց չենք թողելու...