Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետն ու կոմունալ բաժնի պետը


18:42 , 5 դեկտեմբեր, 2025

Այսօր աշխատավայրից ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը: Տեղեկությունը Ազատությանը հաստատեցին քաղաքապետարանից:

«Ազատության» տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետի պարտակությունները կատարող Առաքելյանն ու Չադրյանը ձերբակալվել են հոկտեմբերի 20-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով: Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ քիչ անց մանրամասներ կհայտնեն: