Աննայից ուրիշ ո՞վ պետք է ծնվեր
15:48 , 5 դեկտեմբեր, 2025
Մարիամի ու Շուշանիկի սկանդալային ֆոտոշարքը հարցեր է առաջացրել՝ ուղղված ոչ միայն Նիկոլին. աղջիկների դաստիարակայությամբ զբաղվում է ընտանիքի մայրը:
Ի՞նչ հետևություն կարող է անել հայ հասարակությունը՝ ուսումնասիրելով հրապարակված լուսանկարները: Միայն մի հետևություն կարելի է անել՝ կա՛մ Նիկոլի աղջիկները մայր չունեն, կա՛մ նրանց մայրը պատշաճ ուշադրություն չի դարձնում իր ջահել աղջիկների դաստիարակաությանը, որովհետև նրանց հետ միասին կրում է այսպես կոչված լիբերալ արժեհամակարգը:
Պետք չէ զարմանալ այս ամենից. Աննայի՝ բարերից մեկում գարեջրի շիշը ձեռքին հայտնի լուսանկարը լավագույնս է բնութագրում նրա էությունը՝ էություն, որ ոչ մի կապ չունի հայ ավանդական կնոջ կամ մոր կերպարի հետ, որից ծնված աղջիկները չեն կարող համեստության ու անմեղության կերպար լինել կամ օրինակ ծառայել: Ահա սա է նաև պատճառն այն «կրթական» բովանդակության, որն Աննան արդեն տևական ժամանակ է՝ գովազդում ու մատուցում է իր թարթափն ընկածներին. նա արևմտյան լիբերալիզմի ամենավուլգար դրսևորումները համարում է իր կրեդոն՝ ջանալով իր նման դարձնել ոչ միայն Նիկոլի դստրերին, այլև բոլոր նրանց,ովքեր դեռ չեն հասկացել՝ ովքեր են 2018-ին իշխանության եկել: