Ինչի՞ կարող է հանգեցնել հայաստանյան էլեկտրացանցերի միացումը Վրաստանի ու Թուրքիայի էլեկտրացանցերին
13:20 , 5 դեկտեմբեր, 2025
Անդրադառնալով եվրաչինովնիկներից մեկի այն հայտարարությանը, որ ԵՄ-ն պատրստ է օժանդակել հայաստանյան էլեկտրացանցերի միացմանը Վաստանի ու Թուրքիայի էլեկտրացանցերին՝ Նիկոլն ասել է, թե այդ նախագիծը վերաբերում է լոկ էլեկտրաէներգիա ներմուծելու և արտահանելու հարցին:
Իրականում հարցը բավական բազմաշերտ է. եվրոպական պլանն իր մեջ պարունակում է ինչպես հնարավորոթյուններ, այնպես էլ իրական ռիսկեր՝ նկատի ունենալով Հայաստանի առաջ ծառացած իրական մարտահրավերները: Հարց է առաջանում՝ ՔՊ-ում հաշվարկե՞լ են ռիսկերը: Օրինակ՝ գնահատե՞լ են, թե ինչի կարող է հանգեցնել Թուրքիայի հետ այս ոլորտում նման մերձեցումը: Ակնհայտ է, որ եթե Հայաստանի էներգետիկ արտահանումը կախված լինի Թուրքիայի ենթակառուցվածքներից, դա Անկարային լրացուցիչ լծակ կտա՝ Նիկոլի քիթը հարկ եղած դեպքում տրորելու համար: Թուրքիան կարող է ցանկացած պահի շահարկել հարցը՝ քաղաքական նպատակներով։ Թուրքիան և Ադրբեջանը «կարդաշներ» են, ինչը նշանակում է, որ Հայաստանը փաստացի էներգետիկ կախվածության մեջ է ընկնելու Իլհամից մի դեպքում, երբ մենք այժմ էլեկտրաէնէրգիա արտահանող երկիր ենք հանդիսանում:
Մյուս կողմից՝ կա ռուսական գործոնը ևս. Հայաստանի էներգետիկ համակարգի զգալի մասը պատկանում է ռուսական կապիտալին։ ՀԱԷԿ-ի վառելիքը գալիս է Ռուսաստանից։ Ի՞նչ է անելու Նիկոլը, եթե Մոսկվան խանդի ու ասենք ատոմակայանի վառելիքն է՛լ չտրամարդի: Թե՞ այս ամբողջ խաղի բուն նպատակը հենց ատոմակայանի փակումն է, որի թիվ մեկ ջատագովը Թուրքիան է. Մեծամորի՝ այդ երկրի սահմանին մոտ գնվելը հանգիստ չի տալիս մի հարվածով Հայաստանը գրավելու փափագ ունեցող օսման թուրքերին:
Իրականում հիմար պետք է լինել՝ չտեսնելու, թե ուր է տանում Նիկոլը Հայաստանի էներգետիկ համարկարգը: Վերածվելու ենք լիովին Իլհամից կախված ու ադրբեջանցիներով լցված մի ինչ-որ սարակույտի, որը շատ դժբար կլինի կոչել Հայաստան: