Օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով


10:52 , 5 դեկտեմբեր, 2025

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 5-6-ին, 7-ի գիշերը և 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 5-6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը , 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Դեկտեմբերի 5-8-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 6-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-8-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով: