Հարավային Կովկասում ես ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական փոփոխությունների. Վալտոնեն


14:12 , 4 դեկտեմբեր, 2025

Հարավային Կովկասի տարածաշրջանում ներկայումս դրական դինամիկա է նկատվում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում, Վիեննայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի 32-րդ նիստի բացման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը։

«Հարավային Կովկասում ես ականատես եղա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դրական փոփոխությունների։ Օգոստոսին մենք կոնսենսուսի հասանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացի բոլոր կառույցները փակելու վերաբերյալ, ինչը կարևոր քայլ էր, որը աջակցեց խաղաղության գործընթացին և վերացրեց ԵԱՀԿ բյուջեի ընդունման ճանապարհին առկա լուրջ խոչընդոտը», - նշել է Վալտոնենը։