Գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում. մենք ենք դա խնդրում. Նիկոլ Փաշինյան


13:11 , 4 դեկտեմբեր, 2025

Tert.am-ը գրում է.

Ես գնում եմ այն պատարագներին, որտեղ Կտրիճ Ներսիսյանի անունը չի հնչում: Այն պատարագներին, որոնց ես մտադիր եմ մասնակցել, մենք խնդրում ենք հաշվի առնել այն փաստը, որ մենք համարում ենք, որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այնպես չէ, որ քահանանեները պետական մարմինների հետ միայն իմ՝ պատարագի գնալու առիթով են շփվում, բազմաթիվ այլ առիթներ կան, այնպես որ շատ մի նեղվեք այդ փաստից»,-նշեց Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ ճի՞շտ է, որ ԱԱԾ աշխատակիցներն ասում են քահանաներին, որ չհնչեցվի Վեհափառի անունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: