Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հրամանագրով Քիշնևում փակվել է Ռուսական տունը


23:04 , 3 դեկտեմբեր, 2025

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հրամանագիր է ստորագրել, որով չեղյալ է հայտարարվել Քիշնևի և Մոսկվայի միջև մշակութային կենտրոնների գործունեության վերաբերյալ համաձայնագիրը և հանգեցրել է Մոլդովայի մայրաքաղաքում Ռուսական տան փակմանը:

Ավելի ուշ Մոլդովայում ռուսների համակարգող խորհուրդը հայտարարել է, որ այդ գործընթացի չեղարկմանն ուղղված ստորագրահավաք է սկսվել։ Համակարգող խորհրդի ղեկավար Ալեքսեյ Պետրովիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ հավաքվել է մոտ 5,000 ստորագրություն: