00:21 , 5 հոկտեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
Aravot.am-ի ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց՝ մի՞թե Վեհաժողովի անդամը կարող է հետապնդվել ԵԽԽՎ-ում հայտնած կարծիքների կամ հնչեցրած հարցերի համար: Կանխատեսելի չէ՞, որ Հայաստանի այս քայլը կարժանանա հակազդեցության Վեհաժողովում, ինչպես նախկինում եղել է Շավարշ Քոչարյանի եւ նույն Զարուհի Փոստանջյանի պարագայում, երբ նրանց առնչությամբ պատվիրակությունում եղան փոփոխություններ: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Կանխատեսելի չէ: Ավելին` հարցի վերաբերյալ արձագանքն այստեղ ծայրահեղ բացասական է: Բացի այդ, անդամների ստվար մի զանգված համարում է, որ այս պարագայում իրական ընդդիմության ձայնը չի հնչում»: Զարուհի Փոստանջյանն այսօր դիմել էր ԵԽԽՎ բյուրոյի անդամներին: Եվ բյուրոյում քննարկվել է հարցը Սամեդ Սեիդովի առաջարկությամբ: Հիշեցնենք, որ Սեիդովը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ