21:26 , 3 դեկտեմբեր, 2025Tert.am-ը գրում է․
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, որ չի առաջադրվելու խորհրդարանական ընտրություններում՝ միաժամանակ նշելով, որ շարունակում է ամբողջությամբ աջակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։
Նրա խոսքով՝ այս որոշումը սեփական նախաձեռնությամբ է կայացվել, առանց որևէ քննարկման կամ ճնշման։ Սուքիասյանը հիշեցրեց, որ դեռ 2021 թվականից հայտնել էր իր մտադրությունը քաղաքականությունից մասամբ հեռանալու մասին․ «Արդեն այն ժամանակ ասել էի, որ չեմ ուզում առաջադրվել։ Չեմ ցանկանում ժամանակ ծախսել նիստերում նստելով։ Ավելի լավ է կենտրոնանամ ստեղծագործական ու վերլուծական աշխատանքների վրա»։
Պատգամավորը ընդգծեց, որ Փաշինյանի հետ այս հարցը չի քննարկել, քանի որ դրա կարիքը չի զգացել․ «Վարչապետի հետ չեմ խոսել իմ որոշման մասին, բայց եթե ինչ-որ հարց լինի, ես պատրաստ եմ աջակցել։ Շատ եմ գնահատում նրա աշխատանքը, պատասխանատվությունը, անկեղծությունը»։