Նիդեռլանդները Greenpeace-ի գործով Ռուսաստանի դեմ դատարան է դիմել


23:59 , 4 հոկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Նիդեռլանդները տեղեկացրել է Greenpeace-ի ակտիվիստների վերաբերյալ գործով Ռուսաստանի դեմ դատարան դիմելու մասին, փոխանցում է Reuters գործակալությունը:

«Նիդեռլանդներն այսօր ՄԱԿ-ի Ծովային իրավունքի կոնվենցիայի հիման վրա արբիտրաժային դատարան է դիմել»,- հայտարարել է ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Մոսկվայում ԵՄ այն երկրների դեսպանները, որոնց քաղաքացիները Greenpeace-ի գործով Ռուսաստանում ձերբակալված են, հանդիպում էին անցկացրել՝ նրանց շուտափույթ ազատ արձակման հարցը քննարկելու նպատակով: