Գռզոն որոշել է յան տալ


15:23 , 2 դեկտեմբեր, 2025
Նախապես տարածված տեղեկություններն այն մասին, որ Գռզոն գալիք ընտրություններում մտադիր չէ առաջադրվել, հաստատել է նրա խոսնակը. Գռզոն իսկապես որոշել է յան տալ:

Թե ինչու, կարելի է ենթադրել: Բացառված չէ, որ նա ուղղակի հոգնել է տեսախցիկներից ու իրեն սուր հացեր ուղղող լրագրողներից՝ որոշելով մի քիչ էլ հանգիստ ապրել. լինել երկրի գլխավոր օլիգարխն ու միաժամանակ հայտնվել խորհրդարանում բավական մեծ բեռ է Գռզոյի պես մեկի համար, որի գործերում շատ մութ անկյուններ են դեռ մնում, որ հետո պետք է բացահայտվեն ու լուսավորվեն: Մյուս կողմից՝ բացառված չէ, որ հենց Նիկոլն էլ Գռզոյին հրամցրած լինի այդ գաղափարը, որպեսզի շատ չճչա նրանց սերտագույն կապը. բոլոր դեպքերում Գռզոն հակասական կերպար է, տարբեր մարդկանց մոտ տարբեր բաների հետ է ասոցացվում, իսկ Նիկոլին պետք է հնարավորինս սպիտակ երևալ ընտրություններում:

Բայց անկախ նրանից, թե Գռզոն կլիներ գալիք խորհրդարանում, թե՝ ոչ, դրանից նրա գործերը չեն վատանալու, ընդհակառակը՝ նա ավելի ազատ ու անկաշկանդ գործելու հնարավրութուն է ստանալու՝ շատ լավ իմանալով, որ իր բիզնեսի պաշպանության հարցում պրոբլեմներ չեն կարող ծագել պատգամավոր չլինելու բերումով. Աննան սիրում է հարուստ «ձյաձկաների», իսկ Գռզոն դրանց միջից առատարան է…