Գագիկ Մելքոնյանը, Բաբկեն Թունյանը և Սերգեյ Բագրատյանը ՔՊ անդամ են դարձել


16:56 , 2 դեկտեմբեր, 2025

168.am-ը գրում է․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընգրկված Գագիկ Մելքոնյանը, Բաբկեն Թունյանը, Սերգեյ Բագրատյանը նաև ՔՊ անդամ են դարձել։

Հիշեցնենք, որ ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար ՔՊ–ականները պետք է վճարեն 500 հազար դրամ, իսկ ոչ կուսակցականների համար այդ գումարը կազմում է 1,5 մլն դրամ։ Հնարավոր է, որ հենց սա է եղել ՔՊ–ին անդամակցելու պատճառներից մեկը։