17:00 , 5 հոկտեմբեր, 2013Նորաձևության միտումների մեծ մասին կարելի է ծանոթանալ փողոցում և խանութներում: Բայց կան միտումներ, որոնք տեսանելի չեն աչքին, բայց դրանից իրենց կարևորությունը չի պակասում: Խոսքը գնում է յուրաքանչյուր աղջկա ինտիմ զգեստապահարանի իրերի` ներքնազգեստի մասին:
Այն, որ ռետրո ոճը կրկին արդիական է, պարզ է դարձել դեռևս տարվա սկզբին: Եթե pin up-ի, կոկետության և անմեղ սեքսուալության սիրահար եք, ապա համարձակորեն ընտրեք այս միտումը: Ուշադրություն դարձրեք այն կոմպլեկտներին, որտեղ ներքևը բարձր գոտկատեղով է, իսկ կրծքկալը չափազանց բաց չէ:
Նրանց համար, ովքեր գնահատում են ավելի շատ ձևը, քան բովանդակությունը, գոյություն ունեն ռետրոպրինտով (polka dot և ծաղկային պրինտ) տարբերակներ:
Ոչ պակաս արդիական է բավականին անկեղծ ներքնազգեստը` համարձակ կրծքկալներ, ժանյակներ, մետաքս, կաշի:
Այս տարի նորաձև է նաև արտահայտված կանացիությունը: Տարբեր տեսակներով ժանյակը և պլիսսեն նույնքան արդիական են, որքան վերոնշյալ միտումները:
Կորսետներն ու զուգագուլպաների գոտիները «անհարմար» իրերի շարքից փոխադրվել են նորաձևության շարքեր:
Բացի այդ այս սեզոնին արդիական է կոնտրաստների խաղը. առավել համարձակներին դիզայներներն առաջարկում են մարկերային երանգներ: Բայց մի մոռացեք, որ նման ներքնազգեստը հեշտորեն թափանցում է բարակ և բաց երանգի հագուստի տակից:











