13:15 , 2 դեկտեմբեր, 2025ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ևս չի առաջադրվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում։ Այս մասին Արշակյանն ասաց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
Դեռևս հոկտեմբերին լրատվամիջոցները գրել էին, որ նա մտադիր է վերադառնալ բարձր տեխնոլոգիաների ոլորտ, որտեղից էլ մտել է քաղաքականություն։
«Քաղաքականություն մուտք գործելուց հետո եղել եմ այն ժամանակվա տրանսպորտի և կապի նախարար, ապա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Եղել եմ ՔՊ վարչության հիմնադիր անդամներից, տարիներ առաջ տեսել եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում, ներգրավվել եմ քաղաքական պրոցեսներում։ Այժմ տեսնում եմ, որ մենք «անդառնալի» կետում ենք այն առումով, որ ժողովրդավարությունը հաստատված է, մեր քաղաքական թիմն էլ լուրջ կազմով ներկայացված է ցուցակում։
Ուստի, այժմ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի, տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության զարգացման ոլորտում, ինչպես նաև ՀՀ–ի` մրցակցային առումով դերի բարձրացման համար»,- ասաց Արշակյանը՝ վստահեցնելով, որ ինքը կուսակցությունից դուրս չի եկել և նման մտադրություն էլ չունի։