Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ


00:21 , 2 դեկտեմբեր, 2025
Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիս Իկոնոմուի հետ:
Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական հարաբերություններին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: