Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ


00:05 , 2 դեկտեմբեր, 2025

Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ, ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։

Մակրոնը ներկայացրել է այսօր Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները, գրում է Le Monde-ը։

«Ղեկավարները մտքեր են փոխանակել Ուկրաինայում երկարատև և կայուն խաղաղության պայմանների և Միացյալ Նահանգների ձեռնարկած միջնորդական ջանքերի հաջորդ քայլերի վերաբերյալ»,- հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից։

Նույն օրն ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը և նրա ուկրաինացի գործընկերը զրուցել են ամերիկացի բանակցող Սթիվ Ուիթքոֆի և ուկրաինացի բանակցող Ռուստեմ Ումերովի հետ, որոնք բանակցություններ են վարել Ֆլորիդայում։