Մանվել Գրիգորյանի դստեր՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը․ Հակակոռուպցիոն կոմիտե


21:53 , 1 դեկտեմբեր, 2025

Մանվել Գրիգորյանի դստեր՝ դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը, այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Արմավիրի մարզի դատավորը մեղադրվում է իշխանական լիազորությունները չարաշահելու և անարդար դատավճիռ կայացնելու մեջ։

«Հանցավոր կազմակերպության անդամները, օգտագործելով դատավորի կայացրած ակնհայտ անարդար դատական ակտը, խարդախությամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ 38.200.000 դրամ արժողության անշարժ գույքը և օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված եկամուտը»,– ասված է հաղորդագրությունում։