21:12 , 1 դեկտեմբեր, 202524news.am-ը գրում է․
24News-ը գրել էր, որ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը տակավին վերջերս հեռացվել էր պաշտոնից, սակայն շարունակում է աշխատանքն իրականացնել դեկանի աշխատասենյակից այն դեպքում, երբ ֆակուլտետը դեկանի ժ/պ ունի, ով բնավ չի հանդիսանում Անուշավան Ժամկոչյանը: 24News-ն այսօր եղել էր Մայր բուհի Աստվածաբանության ֆակուլտետում և տեղում ֆիքսել, թե Անուշավան Ժամկոչյանը ինչպես է դեկանի համար նախատեսված սենյակ մուտք ու ելք անում:
Մենք փորձեցինք հենց իրենից ճշտել, թե ի՞նչ է անում Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի սենյակում և վերջին շրջանի իրադարձություններով պայմանավորված, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ինչու՞ է մասնակցել, իր դեմ կոմպրոմատներ ունի՞ իշխանությունը, սակայն Անուշավան Սրբազանը որոշել էր «լռության ուխտ» պահել:
24News-ը հարցմամբ դիմել էր ԵՊՀ, որպեսզի պարզաբանում ստանար Անուշավան Ժամկոչյանի վերաբերյալ, ինչին ի պատասխան համալսարանի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը նշեց.
«Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ԵՊՀ-ում գործող «Թ.00.05
Կրոնի տեսություն և պատմություն» մասնագիտական խորհրդի նախագահն է, ինչպես նաև ԵՊՀ հասարակագիտական և հումանիտար հետազոտությունների ինստիտուտի տնօրենը։ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ժ/պ-ն Պարգև Բարսեղյանն է, որն ունի իր աշխատասենյակը»:
Համալսարանի կողմից ներկայացված պարզաբանումը նոր հարցերի տեղիք տվեց:
Ինչու՞ պետք է դեկանի համար նախատեսված աշխատասենյակը ծառայի գիտական կամ վարչական այլ աշխատակցին և ոչ թե դեկանի ժ/պ-ին, և դեկանի ժամանակավոր պաշտոնակատար Պարգև Բարսեղյանի համար այլ սենյակ առանձնացվի: