Ինչպես Վեհափառին դավաճանած Անուշավան սրբազանը փախավ լրագրողից, նստեց Hummer-ն ու հեռացավ


17:48 , 1 դեկտեմբեր, 2025

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ դուրս եկած 10 բարձրաստիճան հոգևորականներից մեկն էլ Անուշավան եպիսկոպոս ժամկոչյանն է, որ տակավին վերջերս հայրենի իշխանությունների «բարձր կամոք» հեռացվել էր ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի պաշտոնից ի աջակցություն Սամվել Կարապետյանի հանրահավաքին մասնակցելու համար։ Ինչպես գրել էր 24News-ը, արդեն Վեհափառին դավաճանելուց հետո նրա վերադարձը դեպի դեկանի պաշտոն իշխանությունների կողմից «դաբռոյի» է արժանացել, ուստի և առաջիկա հունվար-փետրվար ամիսներին սպասվում են ընտրություններ՝ հայտնի ելքով։

Ինչևիցե, 24News-ն այցելել էր ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ՝ հայտնի սև շենք, որտեղ մեր լրագրողին սկզբում խաբել են, թե Անուշավան սրբազանը տեղում չէ, բայց հետո, ինչպես երևում է կադրերում, հայտնվում է նա՝ Վեհափառ Հայրապետի երբեմնի սիրելի հոգևորականը։ Վերջինս, ինչպես և սպասվում էր, շարունակում է նստել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի առանձնասենյակում, չնայած վաղուց դեկան չէ, ավելին՝ կա դեկանի ժամանակավոր այլ պաշտոնակատար։

Սրբազանը մեր լրագրողին տեսնելով անմիջապես փախչում է դեպի իր առանձնասենյակ, ամուր փակում դուռն ու յուր օգնական-վարորդին կարգում պահակ, որպեսզի հանկարծ ու հանկարծ չպատասխանի մեր հարցերին։ Որոշ ժամանակ հետո Անուշավան սրբազանը կիսավազելով դուրս է գալիս իր առանձնասենյակից ու վարորդի հետ միասին սուրում յուր Hummer մեքենայի ուղղությամբ, որ խուսափի պատասխանել մի քանի պարզ հարցի։