Ոչ ոք Բորիկին երկրորդ շանս չի տալու…
16:32 , 1 դեկտեմբեր, 2025
Պարզվում է՝ Նիկոլի կողքին կանգնած Արսենյան Վահագը պատճառ է դարձել, որպեսզի Մուրազի Բորիկը սկսի քարոզել, թե ներկա ու նախկին իշխանությունները մեկ ընդհանուր մարմին են, իսկ նախկին իշխանություններն էլ Նիկոլի հետ միասին կիսում են ստեղծված իրավիճակի պատասխանատվությունը: Չբավարարվելով վերոհիշյալ «փաստարկով»՝ Բորիկը հիշել է «Լֆիկին», Սեդրակյան Մհերի՝ «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր որդի Դավիթին և այլն՝ եզրակացնելով, որ եթե օլիգարխներն անցել են Նիկոլի կողմը, ապա դրա հետ հաշտ է նաև Սերժ Սարգսյանը:
Բորիկի տրամաբանությունը բավական արատավոր է. եթե Նիկոլի կողքին հայտնվում է որևէ նախկին պաշտոնյա կամ օլիգարխ, դա ինքնին չի կարող նշանակել, որ Սերժ Սարգսյանը հաշտ է այդ քայլի հետ, կամ նախապես նրա հետ համաձայնեցնելով է, որ օլիգարխներն ու ազդեցիկները Նիկոլի տակ են մտել: Օրինակ՝ ժամանակին Մուրազի Բորիկը անխնա քծնում էր Սերժ Սարգսյանին՝ տեղեկատվական դաշտում իր տեղն ունենալու համար: Բայց փոխվեցին ժամանակներն ու իշխանությունը, ու հիմա նույն Սերժ Սարգսյանին քծնած Բորիկը փողի դիմաց աշխատում է երրորդ նախագահի դեմ, «վոինի» համար:
Տեղի է ունեցել նույն բանը. այն ժամանակ Սարգսյանն էր իշխանություն, նրան էին քծնում, հիմա Նիկոլն է, Աննային են հաճոյանում. ոչ մի օլիգարխ կամ հարուստ պատրաստ չէ իր ունեցվածքը կորցնել հանուն քաղաքական սկբունքների կամ ի սեր որևէ մեկի:
Վաղը, եթե իշխանափոխություն լինի, ու իշխանության ղեկին հայտնվեն դիցուք երրորդ նախագահի թիմի անդամները, Բորիկն էլի մտնելու է նրանց մի տեղը, խնդրելու է ներել ու պատճառաբանելու է, թե անբարոյականություն չանելու ձև չուներ: Բայց արդեն ուշ է լինելու, ու ոչ ոք Բորիկին երկրորդ շանս չի տալու…