Բորիկն իսկապե՞ս չի հասկացել Սարգսյանի խոսքերի իմաստը, թե՞ ուղղակի «վոինի» պատվերն է կատարել
15:59 , 1 դեկտեմբեր, 2025
Արձագանքելով ընդդիմության միասնականության անհրաժեշտության վերաբերյալ կոչերին՝ Մուրազի Բորիկը հարց էր բարձրացրել՝ ինպե՞ս կարելի է Սարգսյանի հետ միասնական լինել, եթե նա «խաբում է»: Ըստ Բորիկի՝ «Իմնիմնիմի» փոդքաստում Սարգսյանի կողմից հնչեցված այն նկատառումը, որ ինքը ոչ թե ասել է՝ չի դառնա վարչապետ, այլ՝ չունի վարչապետ դառնալու հավակնություներ, մանիպուլյացիա է: Բորիկը Սարգսյանին մեղադրել է «բառախաղի» համար:
«Վոինը» «վիզ է դրել»՝ երրորդ նախագահին ու նրա քաղաքական թիմին ընդդիմադիր դաշտից դուրս դնելու, ու հիմա Բորիկի միջոցով փորձում են քարոզչական դաշտում պախարակել՝ չունենալով, սակայն, դրա համար իրական հնարավոություներ. սուտը չի կարող քարոզչական ռեսուրս համարվել:
Ինչ վերաբերոմ է վարչապետ լինել-չլինելու մասին Բորիկի հայտարարությանը, ապա նկատենք, որ Բորիկն առնվազը չի հասկացել Սարգսյանի խոսքի իմաստը: Սարգսյանն ընդամենն ընդգծելեր էր, որ որոշակի հանգամանքների ու գործոնների բերումով է, որ ինքը վերջում չհրաժարվեց վարչապետ դառնալու մտքից՝ չնայած ի սկբզբանե նման նպատակ չէր ունեցել: Իսկ թե ինչու Սարգսյանը գնաց այդ քայլին, պարզ դարձավ տարիներ անց, երբ որևիցե բան այլևս հնարավոր չէր փոխել: