Նիկոլը գերնպատակ է հռչակել փողը


09:12 , 1 դեկտեմբեր, 2025
Գործարար համայնքի հետ հանդիպմանը հայտարարելով, թե Հայաստանում տեղի է ունենում մտածողության փոփոխություն՝ Նիկոլը տեղեկացրել է, որ 2026-ի Կռավարության առաջին նիստում պատրաստվում են ընդունել տնտեսական քաղաքականության դոկտրինը, որը սահմանելու է, թե որ ուղղությամբ է երկրի տնտեսությունը շարժվելու մինչև 2050-ը՝ իր հիմքում ունենալով այն իդեան, որ ՀՀ պետական շահը տնտեսական զարգացումն է:

Փաստոեն՝ Նիկոլն իսկապես մտադիր է իշխել առնվազը մինչև 50 թիվը, հակառակ դեպքում դժվար թե նախաձեռներ այնպիսի մի բան, ինչը միայն ծիծաղ է հարուցում: Ավելին՝ նման շտապողականությունը խոսում է այն մասին, որ Նիկոլի նախաձեռնությունը կրելու է փիառային բնույթ. դոկտրինի հիմնական թեզերը Նիկոլը սարքելու է իր քարոզչության առանցքը՝ մարդկանց հերթական անգամ մոլորեցնելու:

Ինչ վերաբերում է Նիկոլի այն թեզին, թե Հայաստանի ամենահիմնական պետական շահը տնտեսական զարգացումն է, ապա դա խոսում է այն մասին, որ քաղաքկան այս թիմը Հայաստանը դիտարկում է որպես լոկ ՍՊԸ. պետության գործառույթը չի սահմանափակվում միայն հարստության գեներացմամբ այն էլ մի դեպքում, երբ խոսքը Հայաստանի նման երկրի մասին է։ Ստացվում է, որ Նիկոլի համար գերնպատակը փողն է, բայց թե ինչի հաշվին դա կլինի, էական չէ: Եթե վաղը խնդիր դրվի՝ Սյունիքը տալու, Նիկոլն իր հերթական դավաճանությունը հիմնավորելու է տնտեսական զարգացման անհրաժեշտությամբ: Նա պատրաստ է մաս առ մաս վաճառել Հայաստանի հողերը, և սա նա գործնականում է ապացուցել՝ նկատի ունենալով Արցախի ճակատագիրը:

Ամենավտանգավորը, որ սպառնում է հայ ժողովրդին այսօր, արժեքային դեգարդացիան է. երբ գոյաբանական խնդիրների առաջ կանգնած ժողովրդի քաղաքական ղեկավարը փողը հռչակում է՝ բացարձակ արժեք, ոչ մի լավ բան չի կարելի դրանից սպասել: