Ամբողջ աշխարհում մի շարք ավիաընկերություններ զգուշացրել են չվերթների խափանումների մասին` Airbus ինքնաթիռների ծրագրային ապահովման մեջ խափանումների պատճառով


19:56 , 29 նոյեմբեր, 2025

Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի, Ամերիկայի և Ավստրալիայի մի շարք ավիաընկերություններ զգուշացրել են չվերթների խափանումների մասին` Airbus ինքնաթիռների ծրագրային ապահովման մեջ արևի ճառագայթների նկատմամբ խոցելիության հայտնաբերումից հետո:

«Խնդիրն ազդել է նաև Հռոմի պապի ինքնաթիռի վրա, որը նրան տեղափոխել է Թուրքիա։ Անհրաժեշտ մասը՝ մոնիտորը, արդեն իսկ բերվում է Հռոմից»,-հայտարարել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։