Թուրքիայում գտնվող Հռոմի Պապն այցելել է Ստամբուլի Սուլթանահմեթ մզկիթ


14:45 , 29 նոյեմբեր, 2025

Թուրքիայում գտնվող Հռոմի Պապ Լևոն 14-րդն այցելել է Ստամբուլի հայտնի Սուլթանահմեթ մզկիթ (Կապույտ մզկիթ)։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

«Հռոմի Պապի՝ Թուրքիա այցը, որը միջկրոնական երկխոսության կարևոր խորհրդանիշ է, մեծ նշանակություն ունի Վատիկանի և Թուրքիայի միջև հարաբերությունների համար»։