14:11 , 29 նոյեմբեր, 2025Այսօր Կին իրավապաշտպանների միջազգային օրն է: Շնորհավորում եմ` հատուկ ընդգծելով, որ կին իրավապաշտպանների հետևողական աշխատանքը, համարձակությունը և անսպառ նվիրումը նպաստում են` ստեղծելու ավելի արդար, համերաշխ և ներառական հասարակություն։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի տարածած հայտարարության մեջ։
«Կին իրավապաշտպանների ջանքերն ու ակտիվ գործունեությունը շարունակական ոգեշնչման աղբյուր են։ Այդ գործունեությունը պետք է իրացվի անվտանգ, սոլիդար միջավայրում, իսկ կին իրավապաշտպանները պետք է զերծ լինեն որևէ տեսակի թիրախավորումից»։